Բաժիններ՝

«Լեո Մեսսին մի փոքր լարված է առանց Նեյմարի. 3 խաղում՝ 5 գոլ և հեթ-տրիկ». Գարի Լինեկեր

Արգենտինացին խփում է նաև գործընկերոջ փոխարեն: Գարի Լինեկերը մեկնաբանել է Մեսսիի 3 գոլերը, որոնք նա ուղարկել է դարպասը Պրիմերայի 3-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ խաղում:

«Մեսսին մի փոքր լարված է առանց Նեյմարի: 3 խաղ, 5 գոլ և հեթ-տրիկ»,- գրել է Լինեկերը Թվիթերում:

Արգենտինացու շնորհիվ «Բարսելոնան» ջախջախեց «Էսպանյոլին» (5:0) և վերադարձավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական:

2017-18թթ. մրցաշրջանում անցկացրած 5 խաղերում Մեսսին դարձել է 6 գոլի հեղինակ: Արգենտինացին դեռ չի երկարաձգել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2018թ. ամռանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս