«Կգնամ, թե չեմ գնա, «Բարսելոնան», միևնույն է, իմ տունն է». Անդրես Ինիեստա
«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինիեստան, ով 2018թ. ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ, պատմել է նոր պայմանագրի վերաբերյալ ակումբի հետ բանակցությունների ընթացքի մասին:
«Ակումբի հետ բանակցությունները վաղուց են սկսվել: Հիմա ինձ համար գլխավորը լավ մրցաշրջան անցկացնելն է և սահմանված նպատակներին հասնելը: Իսկ կգնա՞մ, թե՞ չեմ գնա, «Բարսելոնան», միևնույն է, իմ տունն է:
Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես երբեք ինձ ակումբից բարձր չեմ դասի: Ես չեմ հակադարձել ակումբի նախագահին, ես խոսել եմ իրավիճակի մասին: Ես հաշվի եմ առնում բազմաթիվ գործոններ, և դա նորմալ է: Ես դեռ որոշում չեմ կայացրել, բայց կենտրոնացած եմ աշխատանքիս վրա ավելի շատ, քան երբևէ: Դա ամենակարևորն է»,- ասել է Ինիեստան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինիեստայի ծառայություններով հետաքրքրվում է «Յուվենթուսը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը