Պուտինը Հայաստանում ՌԴ-ի դեսպանին պարգեւատրել է Պատվո շքանշանով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում, Լեհաստանում, Սիրիայում եւ Հունաստանում ՌԴ-ի դեսպաններին պարգեւատրել է Պատվո շքանշանով: Այդ մասին ասված է պետության ղեկավարի հրամանագրի տեքստում, որը սեպտեմբերի 11-ին զետեղվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
«Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի համար Պատվո շքանշանով պարգեւատրել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանին Իվան Կիրիլի Վոլինկինին»,-նշվում է փաստաթղթում: