Բաժիններ՝

Ֆլորիդայի բնակչության կեսն առանց լույսի է մնացել «Իրմա» փոթորկի պատճառով

Ֆլորիդայի ավելի քան 3,3 մլն բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել «Իրմա» փոթորկի պատճառով: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտնել է Associated Press գործակալությունը: Սպասվում է, որ անջատումներն էլ ավելի կշատանան դեպի հյուսիս փոթորկի շարժվելու համեմատ: Ընդամենը նահանգում ապրում է 7 մլն մարդ: Փակ են Մայամիի, Օռլանդոյի, Ֆորտ- Լոդերդեյլի և Տամպայի օդանավակայանները. դրանցից մի քանիսը խոստանում են չվերթերը վերսկսել սեպտեմբերի 12-ին, մյուսներում առաջիկա օրերի չվացուցակը բացակայում է:

Փոթորկի պատճառով Մայամի-Դեյդ օկրուգի շուրջ 400 միջնակարգ դպրոցներ փակվում են անորոշ ժամանակով: Այդ մասին հայտնել է 392 կրթակական հաստատությունների ղեկավարությունը, որոնցում սովորում են 345 հազար դպրոցականներ և աշխատում շուրջ 40 հազար ուսուցիչներ ու սպասարկող անձնակազմի անդամներ:

Ֆլորիդայի ավելի քան 116 հազար բնակիչներ տեղավորվել են 530 ժամանակավոր ապաստարաններում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ամերիկյան այդ նահանգի ամբողջ տարածքը խոշորագույն տարերային աղետի գոտի հայտարարելու Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթի առաջարկը: Այդ որոշումը թույլ է տալիս առանց ձգձգումների դաշնային միջոցներ հատկացնել «Իրմա» փոթորկից տուժածներին օգնելուն: Նահանգապետը նշել է, որ պետության ղեկավարն այդ խնդրանքը բավարարել է հաշված ժամերի ընթացքում:

Սեպտեմբերի 10-ի ցերեկը «Իրմա» փոթորիկը հասել է Ֆլորիդայի ծովափ: Սկզբնապես դրան տրվել էր չորրորդ կատեգորիա, ավելի ուշ այն նվազեցել է մինչև երկրորդ կատեգորիա:

«Իրմա»-ն համարվում է առնվազն վերջին տասնամյակի ընթացքում Ատլանտիկայում ձևավորված ամենահզոր փոթորիկը: Կարիբյան ավազանի տարածաշրջանում դրա զոհ է դարձել առնվազն 25 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս