Սալոնիկիիում մեկնարկում է ԵԱՏՄ-Հունաստան գործարար համաժողովը
Սալոնիկիիում մեկնարկում է «ԵԱՏՄ-Հունաստան. համագործակցության և զարգացման նոր կամուրջ» գործարար համաժողովը:
Սալոնիկիի համաժողովը առաջին քայլը կդառնա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հունաստանի կառավարության համագործակցության մասին համատեղ հռչակագրի դրույթների իրականացման ճանապարհին, որը ԵԱՏՄ-ի երկրների և Հունաստանի միջև ստորագրվել է այս տարվա հունիսին:
Միջոցաեռմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների, խոշորագույն բիզնես-ընկերակցությունների, առաջատար ընկերությունների ներկայացուցիչները:
Համաժողովին կմասնակցեն նաև ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Հունաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Յորգոս Կատրուգալոսը և այլ պաշտոնատարներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: