Բաժիններ՝

Հիլարի Քլիթոնը հրաժարվել է նախագահական հավակնություններից

ԱՄՆ-ի նախագահի 2016 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլիթոնը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում այլևս իր թեկնածությունն առաջադրել պետության ղեկավարի պաշտոնի համար։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ չի ավարտում քաղաքական գործչի կարիերան, քանի որ «դա կապված է ԱՄՆ-ի ապագայի հետ»:

Պատասխանելով տանուլ տրված ընտրություններից մեկ տարի անց իր վիճակի վերաբերյալ հարցին, Քլինթոնն ասել է. «Առաջվա պես շատ ցավալի է : Դա ինձ տառապանքներ է պատճառում»:

Ավելի վաղ Քլինթոնը խոստովանել է, որ գլխավոր սխալը, որն իրեն թույլ չտվեց հաղթանակ տանել ընտրություններում, դարձավ իր անձնական փոստը աշխատանքային գրագրության համար օգտագործելը: Նա նշել է, որ դրա պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է իր վրա: «Ես արդեն ընդունել եմ դա և վերստին ընդունում եմ՝ մեղավորը ես եմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930