Բաժիններ՝

Ուկրաինայում քրեական գործ են հարուցել Սահակաշվիլիի դեմ

Ուկրաինայի Լվովի մարզի ոստիկանությունը քրեական գործի վարույթ է սկսել Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի պետական վարչակազմի նանխկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի, ինչպես նաև նրա կողմնակիցների կողմից սահմանը ճեղքել-անցնելու փաստով: Այդ մասին ասված է այն հաղորդագրության մեջ, որը սեպտեմբերի 11-ին հրապարակվել է Ուկրաինայի ազգային ոստիկանության կայքում: Նշված է, որ Սահակաշվիլիին և նրա կողմնակիցներին կարող է սպառնալ մինչևւ հինգ տարվա ազատազրկում:

Սահակաշվիլիի կողմից Լվովի մարզի «Շեգինի» հսկիչ անցակետով Ուկրաինայի տարածք ճեղքել-անցնելու ժամանակ վնասվածքներ են ստացել 12 ոստիկաններ և հինգ սահմանապահներ: Facebook-ում այս մասին հայտնել է Ուկրանիայի ներքին գործերի նախարարությունը:

Սեպտեմբերի 10-ին Սահակաշվիլին, որը զրկված է Ուկրաինայի քաղաքացիությունից և չունի փաստաթղթեր, իր կողմնակիցների աջակցությամբ Ուկրաինայի տարած է ճեղքել-անցել «Շեգինի» հսկիչ անցակետով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս