Միխեիլ Ջանելիձեն գալիս է Հայաստան
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/HH-agn.jpg)
Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Վրաստանի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։
Նույն օրը կկայանան Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները: