Բաժիններ՝

Քիթ Հարինգթոնի նոր անգլիական տունը պարզապես հեքիաթային է

«Գահերի խաղը» սերիալի աստղ Քիթ Հարինգթոնը հասցնում է նկարահանվել, մասնակցել թոք-շոուների, ինչպես նաև նոր տուն գնել: Վերջերս նա 1.75 մլն ֆունտ արժողությամբ տուն է ձեռք բերել, որը գտնվում է Արևելյան Անգլիայում: Տունը նախատեսված է Քիթի և նրա ընկերուհու՝ Ռոզի Լեսլիի համար:

Համաձայն շշուկների՝ աստղային զույգը ցանկացել է բնակարան ձեռք բերել Նյու Յորքում, բայց հետո ընտրել է 15-րդ դարի անգլիական դղյակը:

Տան շուրջը պահպանվել է միջնադարյան շունչը: Այնտեղ կարող եք գտնել բացօթյա լողավազան, թենիսի կորտեր, ծաղկող այգիններ: Բացի 7 սենյակներ ունեցող առանձնատնից, հողատարածքում կա հյուրերի համար նախատեսված քոթեջ, ախոռներ և open-air տարածք հավաքույթների համար: 

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս