Բաժիններ՝

Ձմերուկի մուրաբա. զարմանալի աղանդերի բաղադրատոմսը

Պատրաստեք ձմերուկի մուրաբա ձմեռվա համար և զարմացրեք Ձեր տան անդամներին:

Բաղադրիչներ

1. Ձմերուկի պտղամիս – 700 գ
2. Շաքարավազ – 1 կգ
3. Վանիլին – 10 գ
4. Կիտրոնաթթու – 10 գ

Պատրաստման եղանակը

1. Ձմերուկը լվանալ, կեղևազրկել և հեռացնել սերմերը:

2. Կտրատել միջին մեծության քառակուսիների, շարել կաթսայի մեջ և վրան շաքար լցնել: Թողնել 2 ժամ, որպեսզի հյութը դուրս տա:

3. Ձմերուկով կաթսան դնել միջին կրակի վրա և փայտե բահիկով զգուշությամբ խառնելով՝ եփել 15 րոպե: Հետո թողնել մինչև լրիվ սառչելը:

4. Նորից դնել կրակին 15 րոպեով և նորից թողնել, որ սառչի մինչև վերջ: Կրկնել 3 անգամ:

5. Վերջին եփման ժամանակ մուրաբայի մեջ ավելացնել վանիլին, կիտրոնաթթու, դրանից հետո եփել ևս 5 րոպե և վերցնել կրակից: Մուրաբան պատրաստ է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս