Բաժիններ՝

Ժոզե Մոուրինիոն հրաժարվեց սեղմել Հյուզի ձեռքը և հեռացավ հարցազրույցից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին դուր չեկավ լրագրողի ենթադրությունն այն մասին, որ պորտուգալացին պետք է սեղմեր «Սթոքի» մարզիչ Մարկ Հյուզի ձեռքը:

ԱՊԼ-ի 4-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի (2:2) խաղաց «Սթոք Սիթիի» հետ: Խաղի ընթացքում թիմերի մարզիչներ Ժոզե Մոուրինիոյի և Մարկ Հյուզի միջև կոնֆլիկտ տեղի ունեցավ, իսկ վալիացին նույնիսկ հրեց յուրահատուկին:

Եզրափակիչ սուլիչից հետո Հյուզը ձեռքը մեկնեց պորտուգալացուն, բայց Մոուրինիոն արհամարհեց այդ ժեստը, չնայած սեղմեց «Սթոքի» մարզչական շտաբի մյուս անդամների ձեռքերը:

Երբ նրան հարց տվեցին այդ դրվագի մասին և ենթադրեցին, որ վատ չէր լինի, եթե նա սեղմեր մրցակցի մարզչի ձեռքը, Մոուրինիոն հայտարարեց. «Գիտեք, ես ուզում եմ հարգալից լինել Ձեզ հետ: Եվ ես նաընտրում եմ չպատասխանել այդ հարցին, որովհետև Ձեր հարցը իսկապես վատ հարց է:

Ձեր հարցն իսկապես վատ հարց է, որովհետև դրանից դուրս է գալիս, որ ես մեղավոր եմ, կարծես պրոբլեմն իմ մեջ է: Եվ Ձեր հարցը կոռեկտ չէ, ներեցեք»:

Այս բառերից հետո Մոուրինիոն ուղղակի լքեց հարցազրույցը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս