«Վարչապետը Հայաստան եկավ այլ տեսիլքներով». Վահրամ Բաղդասարյան. Ա1+

Վահրամ Բաղդասարյանը չգիտի, թե Հայաստանում հատկապես, որ ոլորտներում է վարչապետ Կարեն Կարապետյանը ներդրել մեկ տարի առաջ խոստացած 830 միլիոն դոլարը.

«Դրա հաշվետվությունը եւ դրա մեկնաբանությունները կտա վարչապետը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Վահրամ Բաղդասարյանը կարող է ասել, որ վարչապետի եւ նոր կառավարության գործունեության մեկ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացին դեռեւս իր մաշկի վրա որեւէ փոփոխություն չի զգում: Ինքը Վանաձորում երկու օր առաջ հանդիպել է քաղաքացիների եւ տեղեկացել, որ այդ մարդիկ հավատ ունեն ապագայի նկատմամբ.

«Ես չգիտեմ՝ միայն լոռեցիների մո՞տ է այդպես՝ շատ քիչ բանով բավարարվող մարդիկ են»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Հանրապետական պատգամավորը դեռ սպասում է, որ կառավարության գործունեությունը քաղաքացու համար կլինի շոշափելի, հանրությունը նրան էլ է ասել, որ ինքն արդյունքներ չի տեսնում. «Բայց հավատը եւ հույսը ապագայի նկատմամբ նրա մոտ արթնացել է»:

Պատգամավորը պնդում է, որ վարչապետը Հայաստան եկավ այլ տեսիլքներով, ահա ինչու վարչապետության առաջին օրը հայտարարեց, որ ինքը ծանր ժառանգություն է ստացել նախորդ կառավարությունից. «Այն Հայաստանը, որը պատկերացնում էր վարչապետը՝ Կարեն Կարապետյանը, նրա համար այս տնտեսական իրավիճակը ծանր իրավիճակ էր»,- մեկնաբանում է Վահրամ Բաղդասարյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930