Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-ի
Մեքսիկայի ափերի մոտ տեղական ժամանակով լույս սեպտեմբերի 8-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-ի: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տարերքից տուժած Օահակայի նահանգի իշխանություններին:
Նրանց տվալների համաձայն, այս տարածաշրջանում զոհվել է քսան մարդ, ավելի վաղ հաղորդվել էր տասը զոհերի մասին: Այս նահանգում զոհվածների մեծամասնությունը՝ 17 մարդ, գրանցվել է Ատլանտյան ու Խաղաղ ավկիանոսների միջեւ գտնվող Տեուանտեպեկ պարանոցի շրջանում:
Reuters-ի հաշվարկներով՝ եւս վեց մարդ երկրաշարժի հետեւանքով զոհվել է Մեքսիկայի Չյապասի եւ Տաբասկոյի նահանգներում: Մեքսիկայի ազգային սեյսմոլոգիական ծառայության ճշտված տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 8,2:
Էպիկենտրոնը գտնվում էր Չյապասի նահանգի Տոնալա քաղաքից 137 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 58 կիլոմետր խորության վրա է: Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն այս երկրաշարժն ամենահզորն է համարել վերջին հարյուր տարվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: