Բաժիններ՝

Նաթանյահուի կնոջը կարող են դատական պատասխանատվության ենթարկել

Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտը վարչապետի կնոջը՝ Սառա Նաթանյանուհին, ծանուցել է, որ նրան կարող են մեղադրանքներ առաջադրվել բյուջետային միջոցների անօրինական օգտագործման կապակցությամբ: Այդ մասին հայտնել է արդարադատության նախարարությունը: Սառա Նաթանյահուին դատական պատասխանատվության ենթարկելու որոշումը Մանդելբլիտը մտադիր է ընդունել մինչդատական ունկնդրումների արդյունքներով:

«Գլխավոր դատախազը վարչապետի կնոջը՝ Սառա Նաթանյահուին, իրազեկել է, որ ինքը քննարկում է նրան դատական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ, որին պատկանում է գլխավոր դատախազի գերատեսչությունը:

Սառա Նաթանյահուին կասկածում են պետության ղեկավարի նստավայրի համար ռեստորանային կերակրի պատվերների եւ քեյտերինգի ծառայությունների համար մոտավորապես 100 հազար դոլարին համարժեք գումարի ապօրինի ծախսման եւ այդ ծախսերի թաքուցման մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930