Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կբանակցի Մոուրինյոյի հետ նոր պայմանագրի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է երկարաձգել Ժոզե Մոուրինյոյի հետ պայմանագիրը:

Նախնական տեղեկությունների համաձայն կողմերը բանակցությունը կսկսեն նոյեմբերին: Պայմանագրի երկարաձգումը կախված է ակումբի գրանցած արդյունքներից: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ Մոուրինյոի պայմանագիրը կնքված է մինչև 2019 թվականը:

Պորտուգալացի մասնագետը «կարմիր սատանաների» ղեկավարությունը ստանձնեց 2016 թվականին: «Յունայթեդ»-ը ղեկավարելու ընթացքում ակումբը նվաճել է Եվրոպայի լիգան, Անգլիայի գավաթը և Սուպերգավաթը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս