Ադրբեջանի զինուժը կրակել է Վազաշենի դպրոցի ուղղությամբ. aysor.am
Aysor.am-ը գրում է. Սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը կրակոցներ է արձակել Վազաշեն գյուղի դպրոցի ուղղությամբ, կայքի փոխանցմամբ, տեղեկացրել է Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը։
Գյուղի բնակիչներից Փիրուզա Գրիգորյանը տեղեկացրեց, որ կրակոցների ժամանակ ինքը շտապել է նախակրթարան՝ երեխային վերցնելու։ «Ես մանկությունից սովոր եմ կրակոցներին, բայց երբ ականն ընկավ կողքս ու հողը թափվեց վրես, շատ վախեցա, հարևաններն օգնության հասան», – պատմեց կինը։
«Մենք՝ ավագներս, տագնապի մեջ չենք ընկնում, բայց երեխաներ կան, որ ցնցումների մեջ են ընկնում, ծնողները շտապ վազում են դպրոց՝ հասկանալու հո վատ բան չի՞ պատահել», – Վազաշեն այցելած լրագրողներին ասաց գյուղի դպրոցի տնօրենը։
Ադրբեջանի զինուժը կրակել է Վազաշենի դպրոցի ուղղությամբ, գյուղում ական է պայթել
Gepostet von Aysor.am am Freitag, 8. September 2017
«Թուրքերը սամալյոտով կրակում են, ես վախում եմ»
Gepostet von Aysor.am am Freitag, 8. September 2017