Բաժիններ՝

Մեքսիկայի ափերի մոտ ալիքների բարձրությունը հասել է մեկ մետրի

Մեքսիկայի ափերի մոտ ալիքների բարձրությունը հասել է մեկ մետրի: Այդ մասին  Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնել է Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը: «Մեքսիկայի ափերի մոտ գրանցված ալիքները հասնում են մեկ մետրի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ այդ կենտրոնը հայտնել էր, որ Մեքսիկայի ափերի մոտ տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո ցունամիի ալիքների առավելագույն բարձրությունը հասել է 0,7 մետրի:

Ավելի քան 8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով ժամը 04:49-ին (Երեւանի ժամանակով ժամը 08:49-ին): Էպիկենտրոնը գտնվում էր Տրես-Պիկոս բնակավայրից 119 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 33 կիլոմետր խորության վրա էր:

Երկրաշարժին հաջորդել է 5,7 մագնիտուդով հետցնցում:

Սեյսմոլոգների տվյալներով՝ մինչեւ 30 սանտիմետր բարձրությամբ ցունամի հնարավոր է ամբողջ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս