Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ աշխատանքի արդյունքում քաղաքացին ստացել է 18 ամսվա կենսաթոշակը
Երկրից բացակայելու հիմքով 18 ամսվա կենսաթոշակ չստացած քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Ուսումնասիրելով դիմումում առկա տվյալները` պարզվել է, որ քաղաքացին Արցախի Հանրապետության կենսաթոշակառու է, և դիմումը վերահասցեագրվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանին:
Սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ քաղաքացու կենսաթոշակի վճարումը դադարեցվել է, քանի որ վերջինը 12 ամիս անընդմեջ չի ներկայացել գումարը ստանալու:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանին նախարարությունից տեղեկացրել են, որ քաղաքացին դիմել է համապատասխան ստորաբաժանում և սեպտեմբեր ամսին կստանա չվճարված կենսաթոշակը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ