Բաժիններ՝

Երկրաշարժից առնվազն վեց մարդ է զոհվել Մեքսիկայում և Գվատեմալայում

8,1 մագնիտուդով երկրաշարժից առնվազն վեց մարդ է զոհվել Մեքսիկայում եւ Գվատեմալայում: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Մեքսիկայի Չյապասի նահանգի նահանգապետ Մանուել Վելասկոյի տվյալներով, երեք մարդ է զոհվել Սան Կրիստոբալ քաղաքում: Մասնավորապես, երկու կին է մահացել տան պատի փլվելու հետեւանքով: Նահանգապետը հորդորել է ծովափին մոտ ապրող մարդկանց՝ առժամանակ լքել իրենց տները:

«Վնաս է հասցվել հիվանդանոցներին, որտեղ բացակայում է էլեկտրականությունը: Վնաս է հասցվել տներին, դպրոցներին, հիվանդանոցներին»,-հավելել է նահանգապետը:

Տաբասկոյի նահանգի նահանգապետ Արտուրո Նունիեսի հայտարարության համաձայն, այս նահանգում զոհվել է երկու երեխա:

Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը հայտնել է, որ երկրաշարժի հետեւանքով մեկ մարդ է զոհվել Մեքսիկայի հետ սահմանի մերձակա Սան Մարկոսի դեպարտամենտում:

Գործակալությունը նշում է, որ երկրաշարժն այնքան ուժեղ է եղել, որ ցնցումներն զգացվել են նույնիսկ էպիկենտրոնից ավելի քան հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մեխիկոյում: Դրա պատճառով գիշերն արթնացած քաղաքի բազմաթիվ բնակիչներ շտապել են դուրս գալ փողոցներ: Քաղաքի առանձին շրջաններում Էլեկտրականության հետ կապված խնդիրներ են ծագել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս