Բաժիններ՝

Ցունամիի ալիքների բարձրությունը Մեքսիկայի ափերի մոտ հասել է 0,7 մետրի

Մեքսիկայի ափերի մոտ տեղի ունեցած ոււժգին երկրաշարժից հետո ցունամիի ալիքների առավելագույն բարձրությունը հասել է 0,7 մետրի: Այդ մասին Twitter-ում հայտնել է Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը: «Հաստատված է ցունամին Մեքսիկայում, ներկա պահին ամենաբարձր ալիքները հասնում են 0,7 մետրի»,-ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մեքսիկայի ափերի մոտ հնարավոր է ավելի քան 3 մետր բարձրությամբ ալիքների առաջացում:

8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով ժամը 04:49-ին (Երեւանի ժամանակով ժամը 08:49-ին): Էպիկենտրոնը գտնվում էր Տրես-Պիկոս բնակավայրից 119 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 33 կիլոմետր խորության վրա էր:

Երկրաշարժին հաջորդել է 5,7 մագնիտուդով հետցնցում: Սեյսմոլոգների տվյալներով՝ մինչեւ 30 սանտիմետր բարձրությամբ ցունամի հնարավոր է ամբողջ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, հղում անելով Մեքսիկայի ՆԳ նախարարության հայտարարությանը, առնվազն երկու մարդ է զոհվել հզոր երկրաշարժից: Տարերքի զոհ են դարձել երկրի հարավում գտնվող Չյապասի նահանգի բնակիչներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս