Արաբական երկրները Կատարից պահանջել են չառաջադրել նախապայմաններ
Կատարի հետ հարաբերություններում ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Այս մասին ասված է Դոհային բոյկոտ հայտարարած չորս պետությունների՝ Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Եգիպտոսի՝ սեպտեմբերի 8-ին տարածված հայտարարության մեջ:
«Ռազմական սցենարը երբեք չի քննարկվել եւ դրված չէ օրակարգում, անկախ տեղի ունեցածից»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Ըստ որում դրանում ասվում է, որ Դոհան «չպետք է նախնական պայմաններ առաջադրի երկխոսություն սկսելու համար»:
«Ցանկացած երկխոսություն պետք է սկսվի առանց Դոհայի կողմից որեւիցե պահանջի առաջադրման,- ընդգծված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է բանակցություններ սկսելու համար որպես «նախերգանք» շրջափակումը վերացնելու Կատարի արտաքին գործերի նախարարի պահանջից հետո:- Դրանց առաջադրումը վկայում է, որ Կատարը լուրջ չէ ահաբեկչությանն աջակցելուց հրաժարվելու հարցում: Մի շարք արաբական պետություններ արդեն հանդես են եկել այն դիրքորոշմամբ, որ Կատարը պետք է դադարեցնի միջամտությունը հարեւան պետությունների գործերին եւ աջակցությունն ահաբեկչությանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: