Բաժիններ՝

Մեքսիկան պերսոնա նոն գրատա է հայտարարել ԿԺԴՀ-ի դեսպանին

Մեքսիկայի կառավարությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել ԿԺԴՀ-ի դեսպանին եւ նրան 72 ժամ է տվել երկիրը լքելու համար: Այդ մասին հայտնել է լատինամերիկյան հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

«Այսօր Մեքսիկայի կառավարությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել ԿԺԴՀ-ի դեսպան Կիմ Հյոն Գիլին եւ նրան 72 ժամ է տվել երկրի տարածքը լքելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել է ԱԳ նախարարությունը, դրանով իսկ Մեխիկոն իր կտրական անհամաձայնությունն է հայտնում Հյուսիսային Կորեայի կողմից «միջուկային այն ակտիվությանը որը միջազգային իրավունքի բացահայտ ու աճող խախտում է եւ լուրջ սպառնալիք ասիական տարածաշրջանի ու աշխարհի համար»:

Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 3-ին հայտնել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: ԿԺԴՀ-ում հայտարարել են, որ խոսքը վերաբերում Է մարտալիցքի, որը կարող է օգտագործվել բալիստիկ միջմայրցամաքային հրթիռների հանդերձման համար: Ճապոնացի մասնագետները պայթյունի հզորությունը գնահատել են 160 կիլոտոննա:

Հյուսիսային Կորեայի կողմից անցկացված միջուկային փորձարկումը հարուցել է միջազգային հանրակցության կոշտ հակազդեցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս