Բաժիններ՝

ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ միջոցներ են հանգանակելու «Հարվի» փոթորկից տուժածների համար

ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ միջոցների հանգանակության արշավ են սկսել այն կազմակերպությունների համար, որոնք օգնում են «Հարվի» փոթորկից տուժածներին: Համապատասխան հայտարարությունը սեպտեմբերի 7-ին տարածել են պետության նախկին ղեկավար Բարաք Օբամայի ներկայացուցիչները:

Տեքստի համաձայն՝ նախկին նախագահները «դիմում են իրենց համաքաղաքացիներին եւ ամբողջ աշխարհում իրենց բարեկամներին՝ «Հարվիի» հետեւանքների վերացման ջանքերին» աջակցելու խնդրանքով:

Միջոցների հանգանակությունը կկատարվի Համացանցում: Բացի այդ, դրա մասին հայտարարություններ կհնչեն նաեւ հեռուստաեթերում: Փոխանցված փողը կարող է հատկացվել ոչ մայն «Հարվի»-ից տուժածների, այլեւ նրանց օգնությանը, ովքեր իրենց վրա զգացել են «Իրմա» նոր փոթորկի հարվածը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս