Արծվիկ Մինասյանին հաճելի՞ է աշխատել Կարեն Կարապետյանի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդեն մեկ տարի գործող Կարեն Կարապետյանի կառավարության կազմում աշխատող Արծվիկ Մինասյանը, սկզբում էկոնոմիկայի, ապա բնապահպանության նախարարի պոստն զբաղեցնելով, այդպես էլ վարչապետի թիմի անդամ չդարձավ։

Օրերս նրան խնդրեցինք գնահատել վարչապետի եւ կառավարության մեկ տարվա աշխատանքը, որի մասն է կազմել նաեւ ինքը։ Մինասյանն ընդհանուր առմամբ դրական արտահայտվեց նոր կառավարության հասցեին, բայց վարչապետի մասին գնահատականներում ակնհայտ զուսպ էր եւ վերջում խուսափեց ասել, որ կցանկանար 2018-ից հետո եւս հենց Կարեն Կարապետյանի հետ աշխատել։

Նա ավելի շատ ակնարկում էր Սերժ Սարգսյանի անձը՝ որպես վարչապետի պաշտոնին արժանի թեկնածուի։

«Մենք արել ենք այն, ինչ հնարավոր է եղել։ Բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ նաեւ տարածաշրջանային, միջազգային, ներքին մի շարք խնդիրներ, բնականաբար, որոշակի ճշգրտումներ, սահմանափակումներ են մտցրել գործողությունների մեջ։ Բայց չմոռանանք, որ մեկ տարին այն ժամանակահատվածն է, երբ պետք է նաեւ վերաբերմունքը փոփոխվի կառավարման համակարգի նկատմամբ։

Այս կառավարության առաջին խոշոր ձեռքբերումը ես համարում եմ այն, որ մարդկանց մի զգալի հատվածի մոտ արթնացել է վստահություն սեփական ուժերի նկատմամբ, եւ սեփական նախաձեռնություններով բիզնես գործունեություն ծավալելն ավելի դյուրին է դարձել»,- ասաց պարոն Մինասյանը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս