Բաժիններ՝

4-ամյա Կարինեի մահվան համար դատապարտված բժիշկը ամբողջությամբ ընդունում է մեղքը և պատրաստ է նյութական վնասի փոխհատուցում տրամադրել

2015 թ. «Արմավիր» ԲԿ-ում մահացած 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը երեխայի մահվան պատճառ դարձած բժիշկ Ա. Պետրոսյանից նյութական վնասի փոխհատուցում են պահանջում:

Ընդհանուր առմամբ Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդը պահանջում է 2.000.000 ՀՀ դրամի փոխհատուցում: Հիշեցնենք՝ ոչ պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու  համար 2016 թվականի հունիսի 2-ին ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ա. Պետրոսյանին դատապարտել է 3 տարի ժամկետով ազատազրկման` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի 6 ամիս ժամկետով: 2017 թ. սեպտեմբերի 5-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Անի Չատինյանը ներկայացրեց հայցի հիմքերն ու առարկան:

Պատասխանող Ա. Պետրոսյանը, չնայած, որ այժմ իր պատիժը կրում է բաց ռեժիմով, դատարան չէր ներկայացել: Ա. Պետրոսյանի ներկայացուցիչը դատարանում հայտարարեց, որ հայցապահանջը ենթակա բավարարման այն ծավալով, որը դատարանը կհամարի ողջամիտ: Այնուհետև ավելացրեց, որ մեղքի առկայության փաստին պատասխանող կողմը չի առարկում:

Հաջորդ դատական նիստը` 2017 թ. հոկտեմբերի 26-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս