Ահազանգ. հարբած քաղաքացին ընկել է ջրանցքը. տեղազննման արդյունքում քաղաքացի չի հայտնաբերվել
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 01:37-ին, ահազանգ է ստացվել, որ որ քաղաքացին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ընկել է Երևան քաղաքի Մ. Մելքոնյան փողոցի ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղազննման արդյունքում քաղաքացի չի հայտնաբերվել: