«Սասնա ծռերի» գործով դատավորը կարող է փոխվել. ո՞վ է նրան փոխարինելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է «Սասնա ծռերի» գործը քննող Էրեբունի եւ Նուբարաշեն դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը փոխվի։

Բանն այն է, որ դատաքննության 3 ամիսների ընթացքում Գաբրիելյանի վարած նիստերի ժամանակ բազմաթիվ «կիքսեր» են արձանագրվել, եւ վերեւներում հասկացել են, որ նա «պռավալ» է տալիս, ուստի որոշել են փոխել դատավորին։

Ըստ ամենայնի՝ Գաբրիելյանը կա՛մ ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի, կա՛մ էլ կբավարարի իրեն ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։

Թե ով կփոխարինի նրան, դեռ հայտնի չէ։ Մեր աղբյուրները նշում են, որ փոխարինողն Էրեբունու դատարանից չի լինի, «ծռերի» գործը քննելու համար հատուկ դատավոր կգործուղեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս