Ռուսական քարոզչամեքենան ուզում է ՀՀ-ում լայն տարածում ստանա այն միտքը, թե Կարեն Կարապետյանը հարյուր տոկոսով մնում է. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստանում ռուսական քարոզչամեքենան վերջին օրերին հոգ է տանում, որ հանրային լայն տարածում ստանա այն մտայնությունը, թե Կարեն Կարապետյանը հարյուր տոկոսով մնում է. նա է այն վարչապետը, որի «քուղերը կկապի» ՀՀԿ-ն 2018-ին, իսկ Սերժ Սարգսյանը կնստի կուսակցության գրասենյակում եւ Բիձինա Իվանիշվիլու նման կղեկավարի երկիրը:
Եվ սա չնայած այն հանգամանքին, որ ո՛չ ՀՀԿ-ն եւ ո՛չ էլ Սերժ Սարգսյանը միանշանակ եւ վերջնական չեն հայտնել իրենց տեսակետն այդ առնչությամբ:
Ասում են նաեւ, որ այդ քարոզչամեքենայի առջեւ խնդիր է դրված մի կողմից՝ հասարակական կարծիք ձեւավորել ընդդեմ նոյեմբերին ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի, մյուս կողմից` հասկացնել հայաստանյան իշխանություններին, որ լուրջ խնդիրներ կունենան, եթե նման եւ մնացյալ հարցերում Ռուսաստանի գերակա շահն անտեսեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում: