Բաժիններ՝

Հրդեհ սգո սրահում. այրվել են դագաղ և հատակի գորգը

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 03:40-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող սգո սրահներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի 167 հասցեում գտնվող սգո սրահում այրվում են դագաղ (ներսում կա դիակ, Ռ., մոտ 70 տարեկան) և հատակի գորգը (մոտ 2 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:21-ին, մարվել` 04:32-ին:

Շտապօգնության աշխատակիցները սրահի աշխատակից Կ. Ա.-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս