Սուրիկ Խաչատրյանը լուրջ բիզնես պլաններ ունի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մեր տեղեկություններով, բավականին լուրջ բիզնես պլաններ ունի, վերջերս խոշոր ներդրում է կատարել Արմավիրի մարզի «Վաղարշապատ» գինու գործարանում։
Այս գործարանը պատկանում է գեներալ Սեյրան Սարոյանին, սակայն տեւական ժամանակ գրեթե պարապուրդի էր մատնված, հիմա էլ աշխատում է փոքր ծավալներով։ Գործարանը Խաչատրյան ընտանիքն այժմ իր ձեռքն է վերցրել եւ մտադիր է մեծամասշտաբ արտադրություն կազմակերպել։
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի ու Սարոյանի միջեւ քավորսանիկական կապ կա։ Ի դեպ, գեներալի 50-ամյակին հյուրերի համար գործարանից բավական մեծ քանակով հատուկ մշակված խմիչք է բերվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: