Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը վիրահատվել են, բոլորի վիճակը ծայրահեղ ծանր է. բժիշկները մանրամասներ են հայտնում. tert.am

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում Վրաստանում՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով երեք տուժածները տեղափոխվել են Մցխեթայի բժշկական կենտրոններ: ՀՀ երեք քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին բժիշկները:

«Երկու տուժածները՝ Անուշիկ Մալխասյանը և Ալինա Մինասյանը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Նրանք երկուսն էլ կենսական նշանակության օրգանների վիրահատության են ենթարկվել, սակայն դեռևս բազմաթիվ վիրահատությունների կարիք կա: Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին: Ե՛վ երեխայի, և՛ աղջկա փայծաղները հանվել են: Ալինա Մինասյանի գլխում արյան զեղում կա, կատարվել է վիրահատություն: Բացի դրանից՝ ունի մի շարք վնասված օրգաններ ու բազմակի կոտրվածքներ: Կատարվել են այն վիրահատությունները, որոնք այս պահի դրությամբ փրկել են տուժողների կյանքը»,-հայտնեցին Մցխեթայի բժշկական կենտրոնից:

Բժշկուհին հայտնեց, որ ի տարբերություն Ալինա Մինասյանի, ում լյարդը կարվել է, երեխայի լյարդը չի վնասվել, սակայն նրանց կյանքին դեռ վտանգ սպառնում է, իսկ հետագա բժշկական գործողությունները կարվեն նրանց վիճակին համապատասխան:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս