Բաժիններ՝

Ջորջ և Ամալ Քլունիներն ապաստան են տվել իրաքցի մի փախստականի

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալը, իրենց տանն ապաստան են տվել իրաքցի եզդի փախստականի՝ չազդարարելով այդ իրադարձությունը: Այդ մասին հայտնել է Hollywood Reporter հրատարակությունը:

Ինչպես հրատարակությանը պատմել է Քլունին, հյուրը հաստատվել է Քենտուկիի նահանգի Օգասթա քաղաքի իր տանը: Դերասանի խոսքով՝ փախստականն ավտոբուսով ուղեւորվել էր Մոսուլ, երբ փոխադրամիջոցի վրա հարձակվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, սպառնալով սպանել բոլորին, ովքեր քաղաք են գնում սովորելու:

«Նա փրկվել է եւ ժամանել Ամերիկա: Նա անցել է բոլոր ստուգումները, եւ երբ այդ ամենն ավարտվեց, մենք ասացինք. «Լսի՛ր, մենք քեզ կօգնենք: Դու ցանկանո՞ւմ ես կրթություն ստանալ: Ցանկանո՞ւմ ես առաջ շարժվել: Դա այն է, ինչ մենք կարող ենք անել»,-հրատարակությունը մեջբերում է դերասանի խոսքը:

Hollywood Reporter-ի տվյալներով՝ իրաքցին ներկայում սովորում է Չիկագոյի համալսարանում: Քլունին հայտնի է իր բարեգործական գործունեությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս