Բաժիններ՝

Լեհաստանը խոստանում է անտեսել ԵՄ դատարանի՝ փախստականներին վերաբնակեցնելու մասին վճիռը

Լեհաստանի վարչապետ Բեատա Ժիդլոն հայտարարել է, որ չնայած ԵՄ դատարանի կողմից փախստականներին վերաբնակեցնելու մասին վճռի կայացմանը՝ իր երկիրը կշարունակի հրաժարվել փախստականներին ընդունել:

Այս մասին հայտնում է NewEurope-ը:

«Ես համոզված էի, որ ԵՄ դատարանը նման որոշում կկայացնի, սակայն դա ոչ մի դեպքում չի փոխում Լեհաստանի կառավարության դիրքորոշումը»,- հայտարարել է Ժիդլոն:

Նախօրեին հաղորդվել էր, որ Հունգարիան եւ Սլովակիան վիճարկել են 2015 թվականի սեպտեմբերի 22-ի վճիռը, որը Եվրամիության անդամներին պարտավորեցնում Է ընդունել Հունաստան եւ Իտալիա ժամանած 120 հազար փախստականներին՝ նվազեցնելու համար միգրացիոն ճնշումն այդ երկու պետությունների վրա: Սույն վճռին դեմ են քվեարկել Հունգարիան, Ռումինիան, Սլովակիան եւ Չեխիան: Ֆինլանդիան ձեռնպահ Է մնացել: Դատական քննությունների ընթացքում Հունգարիայի եւ Սլովակիայի դիրքորոշումների պաշտպանությամբ հանդես Է եկել Լեհաստանը, մինչդեռ Բելգիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Ֆրանսիան, Շվեդիան եւ Եվրահանձնաժողովը պաշտպանել են ԵՄ խորհրդին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս