Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը և ՌԴ-ի գլխավոր շտաբի պետը կհանդիպեն Բաքվում

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Պյոտր Պավելը եւ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովը սեպտեմբերի 7-ին Բաքվում առաջին հանդիպումը կանցկացնեն այն ժամանակվանից ի վեր, երբ ՆԱՏՕ-ն որոշում ընդունեց սառեցնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքը:

«Գեներալ Պյոտր Պավելը՝ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը, եւ գեներալ Վալերի Գերասիմովը՝ ՌԴ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության առաջին փոխնախարարը, այսօր՝ սեպտեմբերի 7-ին հանդիպում կանցկացնեն Բաքվում»,-ասված է ՆԱՏՕ-ի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է փաստաթղթում, «այդ հանդիպումը կդառնա երկու գեներալների միջեւ այն հեռախոսազրույցի շարունակությունը, որը կայացել է 2017 թվականի մարտի 3-ին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս