Բաժիններ՝

Հարավային Կորեան կոչ է արել խստացնել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ եկել է ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու ժամանակը։

«Հավանաբար, եկել է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու ժամանակը: Կարծում եմ, որ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Չինաստանը նույն դիրքորոշումն ունեն: Իսկ թե ինչ կոնկրետ միջոցառումներ են հարկավոր, կարծում եմ, որ մենք պետք է միասին հավաքվենք ու քննարկենք այդ հարցը»,- ասել է Մուն Չժե Ինը՝ սեպտեմբերի 7-ին ելույթ ունենալով Արեւելյան տնտեսական համաժողովում եւ մեկնաբանելով Կորեական թերակղզու իրադրությունը:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից բանաձեւի ընդունումից հետո շարունակվում են Հյուսիսային Կորեայի սադրանքները, ուստի եւ քննարկվում է Փենյանի նկատմամբ պատժամիջոցների խստացման անհրաժեշտության հարցը: Ինչպես ասել է Հարավային Կորեայի նախագահը, այդօրինակ քայլերը նպատակ ունեն Հյուսիսային Կորեային ներգրավել երկխոսության մեջ:

Ավելի վաղ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի նկատմամբ նավթի բռնարգելքի սահմանումն անխուսափելի է, եւ Ռուսաստանին հորդորել է համագործակցել այդ հարցում: «Նախագահը Ռուսաստանին խնդրել է օգնել՝ նշելով, որ անհրաժեշտ է այս պահին առնվազն դադարեցնել նավթի մատակարարումները Հյուսիսային Կորեային»,- Ռյոնհապ գործակալությանն ասել է Հարավային Կորեայի ղեկավարի մամուլի քարտուղար Յուն Յոն Չանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս