Պուերտո Ռիկոյում գրեթե մեկ միլիոն մարդ առանց լույսի է մնացել «Իրմա» փոթորկի պատճառով
«Իրմա» փոթորիկը հորդառատ անձրեւներ ու փոթորկալի քամի է բերել Պուերտո Ռիկո, տարերքի հետեւանքով մոտավորապես 900 հազար մարդ մնացել է առանց լույսի: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ կղզու մոտավորապես կեսը մնացել է առանց էլեկտրականության, գրեթե 50 հազար մարդ զրկվել է ջրից: «Իրմա» փոթորիկը սեպտեմբերի 6-ին հասել է հինգերորդ՝ ամենբարձր կատեգորիային, այն ամենահզոր փոթորիկն է Ատլանտիկայում առնվազն վերջին տասնամյակի ընթացքում:
Մասնագետները գտնում են, որ այն ավելի ուժեղ «Հարվի»-ից, որը օգոստոսի վերջին պատուհասել է Տեխասի ծովափը եւ աղետալի հեղեղում առաջացրել: Մինչեւ կիրակի փոթորիկը կարող է հասնել ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հարավային ափեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: