Տեխասում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է 70-ի
ԱՄՆ-ի Տեխասի նահանգում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է 70-ի: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Նրա տվյալներով՝ առնվազն 30 մարդ զոհվել է Հարրիսի օկրուգում, որտեղ գտնվում է Հյուսթոն քաղաքը: Ընդամենը մահվան դեպքեր են գրանցվել նահանգի 13 շրջաններում:
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է, որ «Հարվի» փոթորկի հետեւանքների վերացման համար կարող է պահանջվել աստղաբաշխական գումար՝ 150 միլիարդից մինչեւ 180 մլրդ դոլար:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Հարվի» փոթորկի հետեւանքով զոհվել է առնվազն 60 մարդ: Ավելի քան 1 մլն բնակիչներ հարկադրած են եղել լքել իրենց տները, ամբողջովին ավերվել են առնվազն 43 հազար ամերիկացիների տներ: ԱՄՆ-ի կառավարությունն արդեն Կոնգրեսից 7,85 մլրդ դոլար է խնդրել վերականգնողական աշխատանքների սկզբնական ծախսերը հոգալու համար:
Վերլուծաբանների գնահատումների համաձայն, «Հարվի» փոթորկը՝ 190 մլրդ դոլարի (երկրի ՀՆԱ-ի 1 տոկոսը) վնասով, կարող է ամենաավերիչը դառնալ ԱՄՆ-ի պատմության մեջ: Հյուսթոնը եւ նրա արվարձանները, որոնց պատուհասել է «Հարվի» փոթորիկը, տալիս են ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մինչեւ 3,5 տոկոսը եւ ապահովում երկրի բոլոր աշխատատեղերի 2,4 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: