Ալիկ Սարգսյանը Արտաշատում քաղաքապետի ընտրություններից առաջ գործուղվելու է մարզ՝ զբաղվելու ՀՀԿ-ի քարոզչությամբ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը նոյեմբերի 5-ին Արտաշատում սպասվող քաղաքապետի ընտրություններից առաջ կրկին գործուղվելու է մարզ՝ զբաղվելու ՀՀԿ-ի քարոզչությամբ և մարզում ՀՀԿ-ի դիրքերի ամրապնդմամբ: «Վաղվանից լինելու եմ Արտաշատում:
Վերանայելու խնդիրներ ունենք կուսակցության աշխատանքների հետ կապված»,- երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը: Նա վստահեցրեց, որ թեկնածուի ընտրության հարցում կուսակցությունում դեռևս ոչ մի քննարկում չի ընթացել:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հետ հարաբերություններին՝ Սարգսյանը նշեց, որ հարաբերությունները ոչ թե լարված են, այլ սառը»: