Չինաստանում ուսուցիչը 20 դպրոցականների է ծեծել դասական պոեզիան չիմանալու համար
Չինաստանի Անհոյի նահանգի Հեֆեյ քաղաքում ուսուցիչը բարձրդասարանցիներին ծեծել է դասական պոեզիան վատ իմանալու համար: Այդ մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին: Ուսուցիչը դպրոցականներին կանչում էր գրատախտակի մոտ եւ հարվածում նրանց դեմքին, ովքեր չի կարողացել բանաստեղծությունը հիշողությամբ գրել առանց սխալների: Այս ձեւով պատժվել են քսանից ավելի աշակերտներ:
Դասարանում ներկա գտնվողներից մեկը պատիժը նկարահանել է շարժական հեռախոսով եւ հրապարակել Համացանցում: Ինչպես նշվում է, դրանից հետո ուսուցիչը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից: