Բաժիններ՝

Իրաքյան Քրդստանում ներկայացրել են անկախության հանրաքվեի թերթիկը

Իրաքյան Քրդստանի հանրաքվեի եւ ընտրությունների բարձրագույն անկախ հանձնաժողովը ներկայացրել է այն քվեաթերթիկի նմուշը, որն օգտագործվելու է Իրաքից անկախության շուրջ հանրաքվեի ժամանակ: Այդ մասին հայտնել է Rudaw քրդական հեռուստաալիքը:

«Դուք ցանկանում եք, որ Իրաքյան Քրդստանը եւ Իրաքյան Քրդստանից դուրս գտնվող քրդական տարածքները դառնան անկախ պետություն». չորս լեզուներով (քրդերեն, արաբերեն, թուրքմեներեն եւ ասորերեն) թարգմանված այս հարցին պետք է դրական կամ բացասական պատասխան տան քվեարկողները:

Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները Իրաքից անջատվելու շուրջ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների այդ քայլը քննադատել են Բաղդադը, ինչպես նաեւ Թեհրանը եւ Վաշինգտոնը: Հաղորդվել է, որ Թուրքիան եւ Իրանը ընդհանուր դիրքորոշում են հայտնել այն մասին, որ Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացումը կարող է լարվածության աճ հրահրել, եւ կոչ են արել հրաժարվել այդ նախաձեռնությունից:

Ինքնավար տարածաշրջանի ղեկավար Մասուդ Բարզանին արդեն հայտարարել է, որ քրդերը մտադիր չեն հետաձգել սեպտեմբերի 25-ին նշանակված անկախության հանրաքվեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս