13 մլն դրամ՝ ԱԻՆ-ի ցուցահանդեսի համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվան նվիրված «Արմ-Սեքյուրիթի» (Arm-security) անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը պետբյուջեին հսկայական ծախս է արժեցել՝ 13 մլն 335.5 հազար դրամ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր ցուցահանդեսն անցկացրեց սեպտեմբերի 2-ից 4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում։

Դրա նպատակն էր ցուցադրել ժամանակակից ու նորարարական բարձր տեխնոլոգիական փրկարարական տեխնիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ և փրկարարական ծառայությունների անխափան աշխատանքին միտված նորագույն մշակումներ:

Եվ ահա, ԱԻՆ-ը դիմել է կառավարությանը՝ ցուցահանդեսի ծախսը պահուստային ֆոնդի միջոցների հաշվին կատարելու համար՝ պատճառաբանելով, որ նախարարությունը համապատասխան ֆինանսական միջոցներ չունի: Հարցն առանց զեկուցման նախատեսվում է հաստատել կառավարության այսօրվա նիստում։

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս