Բաժիններ՝

ՄԱԿ-ը Սիրիայի կառավարությանը մեղադրում է ապրիլ ամսին քիմիական հարձակում իրականացնելու մեջ

ՄԱԿ-ը սիրիական կառավարությանը մեղադրում է 2017 թվականի ապրիլին Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենք օգտագործելու մեջ:

Այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Հաղորդվում է, որ ՄԱԿ-ը այդպիսի մեղադրանք ներկայացնելու համար ունի բավարար ապացույցներ: Սա առաջին անգամն է, երբ ՄԱԿ-ը զարին տեսակի քիմիական զենք օգտագործելու համար Սիրիայի հասցեին բացահայտ մեղադրանք է հնչեցնում:

2017 թվականի ապրիլի 4-ին Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքի վրա քիմիական զենքի օգտագործման հետևանքով մահացել էր առնվազն 83 մարդ, որոնց թվում նաև կանայք և երեխաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս