Հարավային Կորեայի նախագահն անխուսափելի է համարում նավթի բռնարգելքը ԿԺԴՀ-ի նկատմամբ
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի նկատմամբ նավթի բռնարգելքի սահմանումն անխուսափելի է, եւ Ռուսաստանին հորդորել է համագործակցել այդ հարցում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կորայի Հանրապեության զանգվածային լրատվամիջոցները: Հարավային Կորեայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչն առայժմ գործակալությանը չի հավաստել այս տեղեկատվությունը: Մուն Չժե Ինն այս պահին Վլադիվոստոկում մասնակցում է Արեւելյան տնտեսական համաժողովին:
«Նախագահը Ռուսաստանին խնդրել է օգնել՝ նշելով, որ անհրաժեշտ է այս պահին առնվազն դադարեցնել նավթի մատակարարումները Հյուսիսային Կորեային»,- Ռյոնհապ գործակալությունը մեջբերել է Հարավային Կորեայի ղեկավարի մամուլի քարտուղար Յուն Յոն Չանի խոսքը:
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան սեպտեմբերին ավելի վաղ հայտարարել է, որ ԿԺԴՀ նավթի մատակարարումներ են իրականացվում Չինաստանից եւ Ռուսաստանից: Նա նշել է, որ դա որոշակի ազդեցություն է գործում այն միջոցների վրա, որոնք համաշխարհային հանրակցությունը ձեռնարկում է ԿԺԴՀ-ի նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: