Թրամփը կարևորել է արտերկրում պահվող ամերիկյան կապիտալի վերադարձը, որը նա գնահատել է 4 տրլն դոլար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ կոչ է արել հայրենիք վերադարձնել արտասահմանում գտնվող ամերիկյան կապիտալը եւ փոխել երկրի հարկային օրենսգիրքը։
«Մենք պարտավոր ենք վերադարձնել տրիլիոնների հասնող այն դոլարները, որոնք այս պահին պահվում են արտասահմանում: Դրանք, ինչպես կարծում եմ, 4 տրիլիոն դոլար են: Վիթխարի գումարներ, որոնք չեն կարողանում երկիր վերադառնալ մեր հարկային օրենսդրության եւ հարկադրույքների պատճառով»,- ասել է նա սեպտեմբերի 5-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում, որին նաեւ ներկա էին Սենատում հանրապետականների ղեկավար Փոլ Ռայանը եւ Կոնգրեսի պրոֆիլային կոմիտեների նախագահները:
«Մենք պետք Է հարկային օրենսգիրքն այնքան պարզեցնենք, որքան դա հնարավոր է: (Այժմ) այն չափազանց բարդ է, այն անարդար է, եւ շատ դժվար է հասկանալ այն»,- կարծում է նախագահը: Նա կրկին հայտարարել է հարկերն իջեցնելու՝ իր ձգտման մասին, առաջին հերթին միջին դասի եւ ձեռնարկիչների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: