«Չեմ վախենում Իբրահիմովիչի հետ մրցակցությունից». Լուկակու
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է մանկունյանցիների կողմից Զլատան Իբրահիմովիչի ստորագրումը: Շվեդի հետ պայմանագիրը նախատեսված է մեկ տարվա համար:
«Զլատանը շատ բան կտա մեր թիմին: Ամենասկզբից ես նրան ասում էի, որ հույս ունեմ՝ նա կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»: Ես չեմ վախենում նրա հետ մրցակցությունից:
Իմ գործերը լավ են ընթանում: Մարզիչն օգնեց ինձ արագ հարմարվել, այնպես որ, ամեն ինչ լավ է: Հիմա ես աշխատում եմ մի մարզչի հետ, ում ղեկավարության տակ վաղուց էի երազում խաղալ:
Նրա հետ մենք ցանկանում ենք ինչ-որ յուրահատուկ բան անել»,- Լուկակուի խոսքերն է մեջբերում Sky-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը