Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: