Բաժիններ՝

«Չի կարելի այդ երիտասարդներին հարձակումների օբյեկտ դարձնել». Օբաման արձագանքել է անօրինական միգրանտների երեխաներին ԱՄՆ-ից վտարելու Թրամփի որոշմանը

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Facebook-ի իր էջում դաժան եւ սխալ 1 որակել այն կարգը վերացնելու Սպիտակ տան ներկայիս տիրոջ՝ Դոնալդ Թրամփի որոշումը, որը մանուկ հասակում ԱՄՆ եկած անօրինական միգրանտներին իրավունք է տալիս կեցության թույլտվություն ստանա:

«Այդ երիտասարդներն իսկական ամերիկացիներ են, բայց միայն ոչ թղթի վրա: Ծնողները նրանց մեր երկիր են բերել, երբ նրանք դեռ բոլորովին երեխա էին: Հնարավոր է, որ ուրիշ պետություն նրանք պարզապես չգիտեն եւ չեն տիրապետում որեւէ այլ լեզվի, բացի անգլերենից (…): Չի կարելի այդ երիտասարդներին հարձակումների օբյեկտ դարձնել, նրանք ոչ մի վատ բան չեն արել»,-գրել է ԱՄՆ-ի 44-րդ նախագահը:

Սեպտեմբերի 5-ին Թրամփը չեղյալ է հայտարարել այսպես կոչված DACA ծրագիրը, որը հետաձգել է ավելի քան 750 հազար անօրինական միգրանտների արտաքսման հնարավորությունը, որոնք ԱՄՆ են ժամանել մանուկ հասակում: Ավելի վաղ ժամանակավոր թույլտվություն ստացած անօրինական միգրանտների անհապաղ արտաքսում չի լինի, բայց իշխանությունները նոր թույլտվություններ չեն տա: Թրամփը ցանկանում է, որ Կոնգրեսը նոր նորմաներով համապատասխան օրենք ընդունի ավելի վաղ գործող հրամանագրի փոխարեն, որն ընդունվել է տակավին Բարաք Օբամայի կողմից:

«Կոնգրեսը վեց ամիս ունի DACA-ի օրինականացման համար (այն, ինչ Օբամայի վարչակազմը չկարողացավ անել): Եթե նրանք (Կոնգրեսը – խմբ.) չկարողանան, ես կվերադառնա՛մ այդ հարցին»,- գրել է նախագահը Twitter-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս