Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի սադրանքները Կորեական թերակղզու իրադրությունը դարձնում են անկանխատեսելի. Մուն Չժե Ին

ԿԺԴՀ-ի սադրանքները Կորեական թերակղզու իրադրությունը դարձում են անկանխատեսելի: Սեպտեմբերի 6-ին այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը՝ Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Այժմ իրադրությունը Կորեական թերակղզում, ամբողջ Հյուսիսարեւելյան Ասիայում շատ է բարդանում Հյուսիսային Կորեայի շարունակվող սադրանքների պատճառով:

Եթե Հյուսիսային Կորեան այս պահին չդադարեցնի իր սադրանքները, մեր առջեւ կարող է անկանխատեսելի իրադրություն ծառանալ: Այս առնչությամբ ես կցանկանայի այսօր Ձեզ հետ կարծիքներ փոխանակել այն բանի շուրջ, թե մենք ինչպես կարող ենք դադարեցնել հյուսիսկորեական սադրանքները, ինչպես կարող ենք գտնել այդ խնդիրների լուծման ուղիները»,- ասել է Հարավային Կորեայի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս