Բաժիններ՝

Ավիապատահարների հետաքննության եվրասիական հանձնաժողովն աշխատանքը կսկսի 2018 թվականին

Ավիապատահարների հետաքննության եվրասիական նոր հանձնաժողովն աշխատանքը կսկսի 2018 թվականին: Այդ մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը Արեւելյան տնտեսական համաժողովում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Մենք ակնկալում ենք, որ հանձնաժողովն իր աշխատանքը կսկսի հաջորդ տարի»,- ասել է նա:

Սոկոլովը հավելել է, որ գերատեսչությունը հաջորդ շաբաթ կներկայացնի Ավիապատահարների հետաքննության եվրասիական հանձնաժողովի մասին պայմանագրի նախագիծը:

«Վերջերս այդ գաղափարը կառավարությունների ղեկավարների մակարդակով քննարկվել է Աստանայի հանդիպմանը եւ աջակցություն է ստացել: Հաջորդ շաբաթ ես այդ թեմայի շուրջ բանակցություններ եմ վարելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ, որտեղ տրանսպորտի նախարարության կողմից ներկայացվելու են այսպես կոչված Եվրասիական ՄԱԿ-ի (Սիջպետական ավիացիոն կոմիտե) ստեղծման համապատասխան համաձայնագրերի նախագծերը»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ Հայաստանից, Ղրղզստանից. Ղազախստանից եւ Բելառուսից իր գործընկերները դրական են վերաբերվում Ավիապատահարների հետաքննության եվրասիական հանձնաժողովի ստեղծմանը:

Սոկոլովը հիշեցրել է, որ նոր կառույցը բաց է լինելու նաեւ ԵԱՏՄ-ի մեջ չմտնող պետությունների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս