«Ծառուկյան» խմբակցությունը սատարելու է այն թեկնածուին, որին կառաջադրի ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը քննարկել է 2018-ին վարչապետի թեկնածուի հարցը, բայց որոշվել է առայժմ չհրապարակել:
«Մեր ունեցած տեղեկություններով՝ խմբակցությունը սատարելու է այն թեկնածուին, որին կառաջադրի ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և ԱԺ աշնանային նստաշրջանին հարմար առիթով դրա մասին կհայտարարի անձամբ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Մինչ այդ մեզ հայտնի է դարձել, որ Ծառուկյանն այսօր այցելելու է իր ընկերոջը՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին»,- գրում է թերթը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: